13 March 2012

Բջջային ներարկումները խոստանում են փոխել փոխպատվաստման ենթարկված հիվանդների կյանքը:

Մարտ 12, 2012
Ցողունային բջիջները կարող են վերջ դնել փոխպատվաստված օրգանների մարմնի կողմից մերժման բժիշկների եւ հիվանդների ծանր պայքարին: Գիտնականները արդեն հաջողությամբ փորձարկել են բջջային ներարկումները մի փոքր ամերիկացի հիվանդների խմբի վրա: Մասնագետների խոսքերով, այդ ներարկումները կարող են հիվանդներին ընդմիշտ ազատել իմունային համակարգը ճնշող դեղերից, հայտնում է  The Deccan Herald -ը:

Փոխպատվաստված օրգանների մերժումը տրանսպլատացիայի հիմնական խնդիրներից է: Բանը նրանում է, որ մարմինը նոր օրգանը ընկալում է որպես օտար մարմնում եւ սկսում է իր հարձակումը: Դա կանխելու համար մարդը պետք է ուժեղ դեղամիջոցներ ընդունի` ճնշելու իմունային համակարգը: Այդ միջոցները ավելացնում են արյան ճնշումը եւ շաքարախտի ու լուրջ վարակների հավանականությունը:

Իսկ բուժման նոր մեթոդը, ինչպես նկարագրված է Science Translational Medicine ամսագրում, խոստանում է ազատել դեղահատերից: LOUISVILLE Համալսարանը եւ հյուսիսարեւմտյան հիշատակի հոսպիտալը 8 հիվանդների վրա բջջային թերապիա են փորձարկել`, որոնց արյունից նախապես ցողունային բջիջներ էին դուրս բերվել:

Մարմինը բուժման էին նախապատրաստել ճառագայթաբուժությունից եւ քիմիաթերապիայի օգնությամբ: Նրանք ճնշել են մարդու իմունային համակարգը: Հետո կատարվել է փոխպատվաստում: Մի քանի օր անց հիվանդները ցողունային բջիջներ է ներարկվել: Իմաստը ձեւափոխված իմունային համակարգի ստեղծումն էր, որը չի գրոհում նոր օրգանի վրա:

Դոկտոր Joseph Leventhal մեկնաբանել է. -"Թեեւ վիրահատությունից հետո մենք միեւնույն է սկսեցինք մերժումը խոչընդոտող դեղերով, հաջողվեց աստիճանաբար նվազեցնել դեղաքանակը: Ուրեմն, ժամանակի ընթացքում, փաստացի դեղերից կարելի է հրաժարվել: Մեզ մոտ ութ հիվանդից հինգը կարողացան դեղերից հրաժարվել արդեն այս տարի":
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment