12 March 2012

Ստատինները վատացնում են հիշողության վիճակը, ցույց է տալիս վիճակագրությունը

Global Look Press Մարտ 12, 2012
Սրտի վիրահատություն տարած` հիվանդներին նշանակված տվյալ դեղամիջոցների մեծ դոզան, կարող է բացասաբար ազդել հիշողության վրա: Որպես օրինակ, բժիշկները բերում են 62 - ամյա Սթիվ Կոլբեռնի պատմությունը, որը սրտային անբավարարություն եւ ստենդավորում էր տարել, գրում է The Chronicle Herald -ը` http://thechronicleherald.ca/science/72140-statins-help-heart-drug-may-cause-memory-lapses:
Ստատինների պատճառով մարդը չէր հիշում անգամ իր տան համակարգիչի գաղտնաբառը: Երբ նա 6 շաբաթով դադարեցրեց դեղամիջոցի ընդունումը, խնդիրները ինքնստինքյան անհետացան: Հետո նրան նշանակեցին ստատինների այլ չափաբաժին, բայց հիշողության կորուստը վերադարձավ: Բժիշկները չհամաձայնեցին ամբողջովին հրաժարվել դեղամիջոցից: Նրանք ստիպված էին դոզան կրճատել ավելի քան 50% - ով, մարդը սովորեց պրոբլեմին:

Ըստ փորձագետների, սա շատ մտահոգիչ է, քանի որ ստատինները ամենապոպուլյար դեղամիջոցներից են աշխարհում. Սրտայինների մոտ դրանք նվազեցնում խոլեստերինի քանակը, սրտի կաթվածի եւ ինսուլտի վտանգը: Ճիշտ է, ոչ ոք չգիտի, թե որքան մարդիկ, որոնք ընդունել են միջոցը, բախվել են ճանաչողական խանգարումների:

Այժմ ԱՄՆ - ի պարենի եւ դեղորայքի վարչության գրասենյակը զգուշացնում է`, որ ստատինները հրահրում են ճանաչողական խանգարումներ, մեծացնում է շաքարախտի զարգացման վտանգը եւ մկանային ցավերը: Իր հերթին, Կալիֆորնիայի համալսարանից դոկտոր Բեատրիս Գոլոմբը ստատինների բացասական հետեւանքների վերաբերյալ արդեն ավելի քան 3000 հաշվետվություններ է հավաքել:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment