14 March 2012

Հետազոտողները գտել են երիկամային անբավավարության բուժման բանալին

prolit-septo Մարտ 14, 2012
Մոնտ Սինայ բժշկական կենտրոնի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը մեծ ազդեցություն ունի երիկամների ֆիբրոզի զարգացման գործում, սպառնալով երիկամային անբավարարություն: Հետազոտողները համոզված են, ներգործելով այդ սպիտակուցի վրա կարելի է փրկել երիկամների անբավարարությամբ հիվանդներին, - գրում է Xinhua -ն:

Փորձագետները, մասնավորապես, ուսումնասիրել են ֆիբրոզով մկներին: Մի խումբ կենդանիների ներարկվել են ՄԻԱՎ սպիտակուցներ, մի ուրիշ խմբի ֆոլիկաթթվի /folic acid/ մեծ չափաբաժին, իսկ երրորդ խմբի կենդանիների մեկ երիկամի զտիչը արգելափակվել է: Այս բոլոր գործոնները նպաստել են ֆիբրոզի զարգացմանը:

Կենդանիների գենետիկական նյութը հավաքեցին եւ հետագայում համեմատեցին առողջ կենդանու նյութի հետ: Սա հաջողվեց իրականացնել հատուկ ալգորիթմի եւ ծրագրային ապահովման շնորհիվ: Վերլուծությունից դուրս բերվեց HIPK2 սպիտակուցը: Այն շատ ակտիվ էր հիվանդ կրծողների մոտ:

HIPK2 կարգավորում է որոշակի գեների էքսպրեսիան /արտահայտությունը/: Երբ սպիտակուցը չափազանց ակտիվ է, այն ֆիբրոզ է առաջացնում: Երբ HIPK2 ոչնչացվում է կենդանիների վիճակը զգալիորեն բարելավում է, - ասում է հետազոտության հեղինակ Ջոն Սիդզյան Հին:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment