13 March 2012

Արամ Կարապետյան. Ոչ միայն Փարաքարն է պետք փակել, այլ նաեւ ավտոկայանը: (վիդեո)

Նա Հայաստանը համեմատում է քարանձավային նիստ ու կացով երկրի հետ: Չինովնիկների անպատժելիության բազում օրինակներ կարելի է բերել՝ ամբողջ մեր կառավարության կազմի 90 %-ը գողանում է, Կարապետյանի մոտավոր հաշվարկներով:

Բնակչության 8 տոկոսը ասում է ամեն ինչ լավ է եւ մնացած 92 տոկոսին չի թողնոմ աղքատության շեմից անցնել,  չինովնիկների եւ քաղաքականությամբ զբաղվողների ցածր մակարդակը,  իրենց գործողությունների համար պատասխան չտալը, այս երեք կետերը եթե այսպես մնան Հայաստանը առաջ չի գնալու, աշխարհում մեկ այլ նման երկիր չկա:

Կարող եք ասել մի դեպք, որ էդ "փարաքյար չփակողները" այս երկրում օրենքի ուժով հարց են լուծել:  Մարդիկ գողանում են հետո գալիս են լավագույն դեպքում, "կառմուշկից" այսպես ասած, ետ են դնում ու վերջանում գնում է, ո՞ր երկրում է այդպես, սրանով ուզում ենք երկի՞ր կառուցել, նկատում է Արամ Կարապետյանը:

Աշխարհում պրոցեսներ են գնում, այդ թվում Հայաստանում, որը սրանց պատասխանը տալու է, փարաքարի հարցը ետ է գալու եւ ես չեմ էլ հասցնելու ասել որ Փարաքարի մասին ես եմ ասել առաջինը, -կանխատեսում է Ա. Կարապետյանը: Դիտեցեք  "Առավոտի" հարցազրույցը.


Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment