11 March 2012

Մրսածության դեղամիջոցը արագացնում է գլխուղեղի ծանր վնասվացքներով հիվանդների առողջացումը:

reporternews.com 7 մարտի, 2012
Գրիպի դեմ օգտագործվող ամանտադին /amantadine/ էժան միջոցը - անհրաժեշտ է ակտիվորեն գործածել գլխուղեղի ծանր վնասվածքներով հիվանդներին բուժելու համար, հաղորդում են ​​գիտնականները: Ըստ նրանց, դեղորայքը թույլ է տալիս արագացնել հիվանդի առողջացումը, ընդամենը չորս շաբաթ անց փոխելով հիվանդի վիճակը, գրում Reporter News -ը:

Մասնավորապես, ամանտադին ընդունած հիվանդների խմբի միայն 17% է մնացել վեգետացիոն վիճակում, համեմատ 32% - հիվանդների որոնք դատարկ միջոց /Placebo/ էին ընդունել, - ասում է նեյրովիրաբուժ Ջոզեֆ Գիացինոն:

Ամանտադինը 60 -ական թ. կեսերին ընդհանուր հավանություն արժանացած գրիպի բուժման էժան տարբերակ է, մարդկային ուղեղի վրա դրա ազդեցությունը մասին վաղուց է խոսվում: Սկզբում բժիշկները հայտնաբերել են, որ դեղորայքը շնորհիվ dopamine համակարգի նկատմամբ ազդեցության բարելավել է Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների վիճակը:

Այս անգամ, դեղամիջոցը փորձարկվել է 184 հիվանդի վրա, որոնց միջին տարիքը 36 տարեկան էր: Մոտավորապես հիվանդների մեկ երրորդը մնացել է վեգետացիոն վիճակում, իսկ մնացածը ցույց են տվել գիտակցության նշաններ: Նրանց մի մասին տրվել է դեղը, մյուս մասին պլացեբո:

Ժամանակի ընթացքում, երկու խմբի հիվանդները սկսեցին վերականգնվել: Բայց առաջին խմբի մոտ դա արագ էր ստացվում: Սակայն գիտնականները չգիտեն, թե դեղամիջոցը ինչ ազդեցություն կարող է ունենալ երկարաժամկետ առումով եւ արդյոք դա կօգնի գլխուղեղի առավել նվազ վնասվածքներով մարդկանց:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment