13 March 2012

Եվրոպական շուկաները շուտով "բուսական մսով" կլցվի:

likemeat.eu Մարտ 9, 2012
Գիտնականները մսի լիարժեք փոխարինող են ստեղծել, ինչը արտաքինից եւ համով չի տարբերվում բնօրինակից: Փաստորեն, «միսը» հարյուր տոկոսով բանջարեղեն է, - հայտնում է  The Times of India -ն:

"LikeMeat" եվրոպական նախագծի ներկայացուցիչների խոսքերով, ովքեր նախագծել են մթերքը, դրա արտադրությունը տարբերվում է էկոլոգիական անվտանգությամբ: Նաեւ ԵՄ շատ բնակիչներ բարոյապես պատրաստ են հրաժարվել մսից: Մյուս կողմից բնության մեջ կան շատ բույսեր, որոնք կարող են փոխարինել այն:

Ֆրաունհոֆեր ինստիտուտից Florian Wilde -ն ասում է, -«Մեր նպատակը` մսի փոխարինողի արդյունաբերական մասշտաբների ստացումն է: Դա պետք է լինի հյութալի, բուրավետ ու մանրաթելային, ինչպես իսկական միսը: Կարեւոր հանգամանք է պահեստավորման երկարաժամկետությունը, համեմատական ցածր գինը: Փոխարինողը նախատեսվում է ոչ միայն բուսակերների, այլեւ ալլերգիկների համար»:

Հայտնի է, որ "մսի" ստեղծմանը մասնակցում են բնական պաշարների եւ կյանքի գիտության վիենական Համալսարանի գիտնականները, Վագենինգենի Համալսարանի ու 11 սննդի արտադրությամբ զբաղվող ոչ մեծ ընկերություն: Այս պահին լաբորատորիայի պայմաններում ստացվել է "բուսակերների մսի" արտադրության գործարանի նախատիպը:

Գիտնականների հավաստմամբ, իրենց մինի գործարանը կարող է մեկ սանտիմետր հաստության "մսի" շերտեր արտադրել: Դրանից կարելի է կոտլետներ պատրաստել, խորանարդիկներ կամ որեւէ այլ տեսքով ձեւավորել: Մեկ ժամում ստացվում է 60-70 կիլոգրամ փոխարինող: Գիտնականները արտադրանքի տվյալներից եւ որակից շատ գոհ են:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment