27 April 2012

Միասնական ընտրական շտաբի 4 -րդ նիստը:

Հայաստանի ընտրություններում ստվերը կազմում է մոտ 400 հազար մարդ, այսօր ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Ցուցակներում եղած անճշտությունները այնքան շատ են որ այն ամբողջովին պետք է վերանայվի, հակառակ դեպքում արդյունքները ոչ հավաստի կլինի, ինչ որ մեկի հանձնարարականով ազգանունների մեկ տառը միտումնավոր փոխվել են ստեղծելով գոյություն չունեցող մարդկանց հսկա վիրտուալ զանգված, այդպիսի տասնյակ հազարավոր սխալներ են գտնվել, ասաց Վարդան Օսկանյանը:
Ֆանտաստիկ թիվ են կազմում հասցեները որտեղ 10 -ից ավելի մարդ է գրանցված, 4 տոկոս բնակարաններում բնակվում են 20 տոկոս եւ ավել ընտրողներ: Ըստ ցուցակների կան շենքեր որոնք իրականում գոյություն չունեն, իշխանությունները չեն կարողանում ցույց տալ այդ շենքերի տեղը որպեսզի ՀԱԿ թեկնածուն այնտեղ քարոզարշավ իրականացնի, զեկույցը ամբողջությամբ շուտով պատրաստ կլինի ասաց Լեւոն Զուրաբյանը:
Շտաբը որոշում է կայացրել որպեսզի ՍԴ վճռով ընտրություններից անմիջապես հետո հնարավորություն տրվի հրապարակելու ընտրությունների մասնակիցների ցուցակները, որոնց հրապարակումը օրենքով արգելված է, եւ այդ նպատակով դիմումը 27 պատգամավորի ստորագրությամբ Վահե Գրիգորյանը պետք է ներկայացնի Սահմանադրական Դատարան։ Նա ասաց, որ դիմումը գործող օրենքների շրջանակներում ներկայացվելու է ՍԴ:
Ցուցակները ակնհայտ ուռճացված են` մարդահամարով 2 մլն 700 հազար բնակչություն ունեցող երկիրը չի կարող ցուցակներում 2 մլն 480 հազար ընտրող ունենալ, քանի որ բնակչության թվի մեկ երրորդը այլ երկրներում լինում են մինչեւ 18 տարեկան անձիք, ասաց Հ. Հովհաննիսյանը:
Դիտենք Ա1+ տեսագրությունը.

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment