30 April 2012

Ծանր սրտային նոպաներից հետո սիրտը կփրկեն Ikaria ներարկումները:

Global Look Press Ապրիլ 28, 2012
Մելբուրնից 64 - ամյա Պաուլին Ֆուլտոն, աշխարհում առաջին հիվանդն է, ում վրա փորձարկվել է նոր Իկարիա դեղորայքը, կանխելու համար, սրտի կանգ առնելուց հետո սրտի անբավարարության զարգացումը, հաղորդում է Independent.ie -ը:

Դեղորայքը իրենից ներկայացնում է սրտի հիմնային ներծծվող միջոց, որը ստացված է ծովային ջրիմուռներից: Կնոջը այն ներարկվել է ծանր սրտի կաթվածից երկու օր հետո: Այս հեղուկը, որ ներարկվելուց հետո փոփոխվում է գելի, նախատեսված է նվազեցնել այտուցը, սրտի մեծացման վտանգ ունեցող մկանների շուրջը կառուցելով պաշտպանական կարկաս:

Գիտնականները հույս ունեն, որ ներարկումը կկանխարգելի սրտի ընդլայնումը, որը հանդես է գալիս սրտի կաթվածից զոհերի 40% դեպքերում, սրտի անբավարարության ժամանակ: Վեց շաբաթ անց, ներարկված հեղուկը պետք է տրոհվի եւ երիկամների միջոցով մարմնից դուրս գա:

Պրոֆեսոր սրտաբան Ուիլյամ Վան Գաալը, որը անցկացրել է բուժումը, համոզված է, որ ներարկումները առաջիկա երեք տարիների ընթացքում կարող են սովորական դառնալ: Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, որը կտրուկ ավելացնում է առողջության վերականգնման հնարավորությունը, ներարկումը նաեւ նվազեցնում է տրոմբի գոյացման վտանգը:


Post a Comment