21 May 2012

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին: /21.05.2012/

Նիկոլ Փաշինյանը այսօր անմիջապես պատասխանեց Ռուբեն Հայրապետյանի /տեսագրությունում/ իր մասին հնչեցրաց մտքերին:
Նեմեց Ռուբոն - Նիկոլին. 


Նիկոլի պատասխանը.
"Նեմեց Ռուբոն հերթական անգամ ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռքբերել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրիլի 16-ի դեպքերը: Այդ օրվա հայտնի իրադարձություններից հետո տարբեր միջավայրերում տեղի ունեցող քննարկումներում հաճախ է օգտագործվում «Ֆրաու Ռուբո» եզրույթը: Նեմեցին խորհուրդ եմ տալիս կռահել, թե ում մասին են այդպես ասում: Համոզված եմ նրա սերժանտական միտքը եւ սաշիկական ինտելեկտը գոնե այսքանը հասկանալու հնարավորություն տալիս են", մեջբերման ավարտը:
Այդ միջոցառմանը, որի մասին Ռուբեն Հայրապետյանը լրագրողներինասել էր "թող գա /Նիկոլը /, համ էլ կդաստիարակենք ձեռի հետ" , մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը. "Թիվ 7 ընտրատարածքում «ազատ, արդար ու մրցակցային ընտրությունների» ավարտին նվիրված միջոցառմանը մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնակիցները մոտ 200  հոգի կլինեն:", գրում է "Առավոտը":

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment