21 May 2012

Անչափահաս աղջիկների հայհոյանք ծեծկռտուք Հայաստանում, կամ նորից ընտրությունների մասին:

Անչափահաս աղջիկների հայհոյանք ծեծկռտուք Հայաստանում:

Արդեն քանի օր է այս տեսանյութը / ոչ միայն սա, էլի կան/ պտտվում է համացանցում, պատկերացնելով ինչի մասին է անգամ չէի ուզում դիտել, բայց անընդհատ հանդիպելով դրա արձագանքներին որոշեցի դիտել եւ տեղադրել, կարծում եմ պետք է անպայման դիտեն առաջին հերթին նման անչափահասներ ունեցողների ծնողները:
Նախ հիշենք որ նախկինում նման բան չի եղել, սա սարսափելի պատկեր է Հայաստանում, ինչը փաստորեն մեր իրականությունն է: Դիտելով սովորական մարդու մոտ շատ հարցեր են առաջանում` ինչն է պատճառը որ անչափահաս աղջիկները բոլորի ներկայությամբ վերջին բառեր են ասում միմյանց` բա որ մի քիչ էլ մեծանան ինչեր կանեն, ինչու են այդ աստիճան ատելությամբ լցված, որն է այս վատացող վիճակի խորքային պատճառը...:
Դեպքը տեղի է ունեցել 102 դպրոցի մոտ, բայց նման բան ցանկացած դպրոցի մոտ կարող եք հանդիպել:
Ընդհանուր վիճակը հաշվի առնելով այս տեսագրության կադրերում երեւացող անչափահասներին, անգամ նրանց ծնողներին միանշանակ մեղադրելը ճիշտ չի լինի, քանի որ այդ ամենը երկիրը անընդհատ դեգրադացնող գործընթացի մասն է, դպրոցներում ամենուր, երեխաների ծնողներից գումարներ են հավաքվում ուսուցիչների կողմից, տնօրենների եւ ուսուցիչների մեծ մասը իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու փոխարեն հանցագործների ընտրական կամպանիային են լծված, այդ մանկավարժների սովորեցրածը ինչ պետք է լինի: Ֆրայերի /фрайер- խամ հանցագործ, փողի  մարդ/ հատկանիշներըը անհամատեղելի է մանկավարժության մասնագիտության հետ:
Ընտրակաշառքը օրենքով պատժելի արարք է, բայց օրենքը կիրառելու դեպքում բոլորի համար հասկանալի է որ ռեժիմը չի ունենա իշխանության մնալու հենարան, այսինքը ռեժիմը եւ բոլորը հասկանում է որ հանցանք կատարողներն են միայն իրենց հենարանը:
Դժվար չի հասկանալ որ մարդիկ չեն ուզում նման երկրում մեծանան իրենց երեխաները, այդ պատճառով Հայաստանը ամսեկան մոտ 10 հազար մարդ լքողների արագություն է հավաքել:

Ինչու է գնալով վատանում վիճակը: Ունենք մարտի 1 -ին սպանդ կազմակերպած նախագահ: Վախեցած էի՞ն, որ եթե մարտի 1 չսարքեին նախագահը այլ կլիներ եւ անմիջապես կպատժվեին հոկտեմբերի 27 -ի կատարողները եւ պատվիրատուները, կդառնաինք պետություն: Եթե հոկտեմբերի 27 -  ը եւ մարտի 1 -ը իրականացնողները չեն պատժվելու կորցնում ենք պետությունը, իսկ պատժելը ապագայում դրանք բացառելու միակ բանալին է: Մինչդեռ խրախուսվում են մարտի 1 հետո դրա իրականացնողները:

Նախկին գրառումներից մեկում գրել եմ որ վերջին ԱԺ ընտրությունները աննախադեպ չափերով էին կեղծված` 2,5 միլիոնանոց գաղտնի ընտրողների ցուցակը դրա ամենավառ ապացույցն է, ընտրողների թիվը փաստորեն հավասարվել է Հայաստանի իրական բնակիչների թվին, այդ թիվը պատկերացնելու համար - 1991 թ. 3,5 միլիոն բնակչության պարագայում, ընտրողների թիվը մոտ 2,1 միլիոն էր: Այսպիսի ցինիկաբար ոչ մի անգամ չեր կեղծվել, դժվար է մեկ այլ երկրում սրանց նման տգետ իշխանություն պատկերացնել, քանի որ ցանկացած 3-4 դասարանի կրթությամբ երեխայի օրինակ այս ընտրացուցակի վերաբերյալ տրված հարցերին չեն կարող խելամիտ պատասխանել, իսկ ամբողջ խնդիրը սրանում է:

Ուշադրություն.
Տեսագրությունում կան հայհոյանքներ, բռնության կադրեր, տեսագրությունը կարող են դիտել միայն 18 տարեկանից բարձր տարիք ունեցողները: Սեղմելով "դիտել տեսագրությունը" դուք հաստատում եք որ ձեր 18 տարին լրացել է.
Դիտել տեսագրությունը

Նաեւ Անչափահաս աղջիկների հայհոյանք ծեծկռտուք արտասահմանում (VIDEO)


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment