22 May 2012

Տնային տնտեսուհիները սեփական կյանքի պատանդն են, պնդում են հոգեբանները:

Մայիս 21, 2012
60,000 կանանց հետ անցկացրաց հարցումները ցույց տվեցին. մայրերը, ովքեր որ ամբողջ օրը տանն են անցկացնում, հաճախ տառապում են դեպրեսիայից (դեպքերի 28%), տրտմությունից (26%), բարկությունից (19%), տագնապից (41%), սթրեսից (50%), ինչը չես ասի աշխատող մայրերի դեպքում, հաղորդում է MSNBC -ն:

Հոգեթերապեւտ Ռոբ Լյուդվիգի խոսքերով, տնային տնտեսուհիների առջեւ ծառացած հիմնական խնդիրը մեկուսացումն է: Աշխատելիս, կա հնարավորություն շփվել ուրիշների հետ եւ հասնել նպատակներին:

Համեմատության համար, աշխատղ մայրերի միայն 34% է բողոքել տագնապից, 16% - տրտմությունից, սթրես 48%, բարկություն 14%, իսկ դեպրեսիա է ախտորոշվել 17% - ի մոտ: Ընդ որում, այս խմբի կանայք ավելի հաճախ են ասում, որ զգում են դրական էմոցիաներ ու ուրախություն, սովորում են ինչ-որ հետաքրքիր բան եւ ժպտում:

Նույնիսկ եթե կինը չի սիրում իր աշխատանքը, առաջադրանքների կատարումը նրան տալիս է պահանջմունքի, բարձրամտության զգացում: Տանը, աշխատանքը երբեք չի ավարտվում: Սա մի թունել Է որի վերջում լույս չի երեւում: Տնային տնտեսուհիները կարող են զգալ, որ նրանց զարգացումը կանգ է առել: Լյուդվիգը նրանց առաջարկում է նոր նպատակներ գտնել կյանքում:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment