21 May 2012

«Սեքսի ժամանակացույցի» կազմումը տղամարդկանց իմպոտենտ է դարձնում եւ ստիպում է դավաճանել:

Մայիս 21, 2012
Շատ զույգեր ցանկանալով երեխա ունենալ, անհրաժեշտ են համարում օվուլացիայի ցիկլին հարմարվել: Սակայն քչերն են կասկածում, թե որքան դժվար է տղամարդու համար նման ռեժիմը: Ավելի քան 400 մարդկանց ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կնոջ հետ սեռական շփումը գրաֆիկով դառնալու դեպքում յուրաքանչյուր տասներորդ տղամարդը կողքից դավաճանություն է ծրագրում եւ իրականացնում: Իսկ 10 -ից 4 -ը ընդհանրապես խոստովանել են, որ երեխա ունենալու այդպիսի փորձերը իրենց իմպոտենտ են դարձրել, - գրում է  The Daily Mail -ը:

Ուշագրավ է. որ սեռական շփումների թվի մեծացման հետ միասին աճում է եւ տղամարդկանց սթրեսը, սա ընդգծում են երեխա ունենալ ձգտող զույգերին մեկ տարվա ընթացքում ուսումնասիրած Հարավային Կորեայի փորձագետները: Սա ապացուցում է, որ սթրեսի ժամանակ տղամարդկանց մոտ կորտիզոլ հորմոնի պատճառով նվազում է լիբիդոյի* հետ կապված տեստոստերոնի արտադրությունը:

Այս կապակցությամբ, հետազոտողները խորհուրդ չեն տալիս ավելի քան երեք ամիս անընդմեջ կիրառել "սեքսի ժամանակացույցը": Գրաֆիկով ժամանակաշրջանների միջեւ պահանջվում է մի քանի ամիս բաց թողնել: Հակառակ դեպքում, զուգընկերոջ հետ սեռական շփումը կլինի պարտականություն եւ դժվար աշխատանք: Գիտնականները զույգերին խորհուրդ են տալիս շաբաթը 2-3 անգամ սեքսով զբաղվել: Դա ամեն դեպքում կօգնի նրանց հայտնվել առավելագույն անպտղության ժամանակում:

(Լիբիդո -լատ. libido — կիրք, ցանկություն, տենչանք)


Պատրաստված է lurerarm blog
Post a Comment