19 May 2012

Երկրի վրա գտնվող ոչ երկրային գեղեցկության վայրեր:



Դժվար է հավատալ, բայց այս վայրերը իրոք գոյություն ունեն մեր մոլորակի վրա: Սրանք ստեղծված են բնության ֆանտազիայով: Այս գեղեցկությունը որ իսկապես գոյություն ունի աշխարհի տարբեր անկյուններում, արժի մի անգամ տեսնել սեփական աչքերով:

(10 ֆոտո)

1. Վիստերիա թունելը գտնվում է Կավաչի Ֆուձի այգիներում, Կիտակյուսու, Ճապոնիա: Ծաղկող ծառերը կախվում են ձեր վրա եւ տառացիորեն կայծկլտում են տարբեր գույներով (jeanniejeannie.com)

2. Չինկվե-Տարե - գտնվում է Իտալիայի Լիգուրիյա ռեգիոնում: Ծովափնյա հատված, կառուցված է ատամնավոր տեղանքում, համարվում պոպուլյար տեսարժան վայրերից: (cinqueterre.a-turist.com)

3. «Կախարդական լեռ» հյուրանոցը լիովին արդարացնում է անվանումը: Սա լեռան ձեւով հյուրանոց է, որի գագաթից աղբյուր է բխում: Այն գտնվում է Հուիլո-Հուիլո կոչվող վայրում, գտնվում է Լոս-Ռիոս ռեգիոնի մասնավոր արգելոցի տարածքում, Չիլի: (smilepanic.com)

4. Թեք անտառը գտնվում է Նովեյե Ցարնովո քաղաքի մոտ, Արեւմտյան Պոմերանիա, Լեհաստան: Մոտ 400 սոճիները տնկվել են 1939 թ., բայց ով եւ ինչու է այդպես արել ոչ մեկ չգիտի: (news.discovery.com)

5. Հսկայական ծառերը շրջափակել են այս հին երկաթուղային թունելը, գտնվում է Ուկրաինայի Կլեվան գյուղում: Այս կախարդական վայրը կոչվում է «Սիրո թունել», որովհետեւ այստեղ հաճախ այցելում են սիրահար զույգեր: (Oleg Gordienko)


6. Կապույտ Լագուրա տաք աղբյուրները գտնվում են Իսլանդիայում: Մարդկանց կողմից ստեղծված լճակներ, բայց նրանք տաքացվում են բնական եղանակով, շնորհիվ կղզու վրա տեղի ունեցող ակտիվ հրաբխային գործունեության: Աղբյուրները հատկապես գեղեցիկ են ձնառատ ձմեռը, երբ ջուրը միեվնույն է տաք է: (Bluelagoon.com)

7. Սառցե ձորերը փորագրված են հալված ջրերով, Գրենլանդիայում, խորությունը 45 մ է (photography.nationalgeographic.com)

8. Գնդաձեւ բուրգեր-ծովում ամենաբարձր ժայռերը: Սա ձեւավորված ի հաշվեկշիռ վահանաձեւ հրաբխի, մոտ 7 մլն տարի առաջ: Ժայռի բարձրությունը - 562 մետր է, գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Լորդ-Հաու կղզուց հարավ - արեւելք:

9. Մեծ խոչընդոտային ստորջրյա ժայռախութ - խոշորագույն կորալային խութը աշխարհում: Այն գտնվում է Կորալային ծովում, Կվինսլենդի ափին, Ավստրալիայում: Նա այնքան մեծ է, որ այն երեւում է տիեզերքից: Հանրահայտ վայր է դրայվերների շրջանում եւ այլ զբոսաշրջիկների: (travelsfy.com)


10. Plitvice Lakes National Park-Պլիտվիցյան լճեր ազգային պարկը, հարավ - արեւելյան Եվրոպայի խոշորագույն հնագույն զբոսայգին է, գտնվում Խորվաթիայում: Այգին լի է գեղեցիկ կանաչ լանդշաֆտներով, գեղեցիկ լագուներ ու զարմանահրաշ ջրվեժներ: (Belloviaggi.blogspot.com)Национальный парк Плитвицкие озёра – старейший
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment