23 May 2012

Արհեստական ​​քրոմոսոմները բժշկության ապագան են, հայտարարում են ճապոնական գիտնականները:

Մայիս 23, 2012 nifty.com
Քրոմոսոմների նախագծման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Միցու Օսիմուրան, ժառանգական հիվանդությունների դեմ առաջարկում է պայքարել ​​մարդու արհեստական քրոմոսոմների (ՄԱՔ) եւ ինդուցիդ /induced / բազմապոտենցիալ ցողունային բջիջների (ԻԲՑԲ) օգնությամբ, հաղորդում է «Remedium" -ը: Դեռ անցյալ տարի, պրոֆեսորը ապացուցեց (ՄԱՔ) օգտագործման հնարավորությունը Դյուշեն միոդիստրոֆիայի թերապիայում: Այս հիվանդությունը կապված է գենի մուտացիաների հետ, որը պատասխանատու է դիստրոֆին սպիտակուցի սինթեզի համար: Արդյունքում, մկանային համակարգը չի կարող նորմալ գործել:

Մկների վրա արված փորձերը ցույց տվեցին, որ ԻԲՑԲ օգտագործումով թերապիան կարող է կարգավորել կենդանիների մկանները: Դրա հիմքում, նորմալ գեն կրող ֆրագմենտով, քրոմոսոմի ստեղծումն է: Այս քրոմոսոմը տեղադրվում է ցողունային բջիջների կրիչում: Արդյունքում ստացվում է պատրաստի բջիջ, որը հարմար է մշակման եւ փոխպատվաստման համար: Երբ այդ բջիջները տեղադրվում են տեղի է ունենում հյուսվածքների վերականգնում:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment