24 May 2012

ԲՀԿ -ն հրա՞ժարավել է բոլոր նախարարական պորտֆելներից:

Երեկ hayeli.am-ը հայտնել էր, որ նախագահական նստավայրում նույն օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում: Հանդիպման ընթացքում ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարները որոշել են, թե քանի նախարարական և մարզպետական պորտֆելներ են հանձնվելու ԲՀԿ-ին:

Բայց այսօր ԲՀԿ առաջնորդը պաշտոնապես հրաժարավել է մաս կազմել իշխանական կոալիցիային,  "ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:", -ասվում է այսօր իր տարածած հայտարարությունում, հակասելով ավելի վաղ տարածված տեղեկությանը: Հայտարարությունում չի երեւում ԲՀԿ -ն հրա՞ժարվում է նախարարական պորտֆելներից եթե կոալիցիա չի կազմում, եթե չի հրաժարվում ուրեմը երեկ փոխշահավետ պայմանավորվածություն է եղել փաստորեն,  իսկ դա անկասկած եղել է:
Սրանց համընդհանուր շահը մինչեւ հիմա նշանակել է մեկ բան` երկրի եւ ժողովրդի հետագա թալան եւ աղքատացում:

Առայժմ ԲՀԿ -ն բարձրաձայն  չի ասում նաեւ սատարելու է արդյոք Ս. Սարգսյանին 7 ամիս հետո կայանալիք նախագահական ընտրություններում, թե ոչ:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment