01 May 2012

Ոճի առաջատար է ճանաչվել Kristen Stewart- ը:

Առավել նորաձեւ աստղերի հիթ շքերթի հերթական ցուցակն է կազմել բրիտանական Glamour -ը: Արդյունքները բավական անսպասելի են` Անգլիայի նորաձեւության առավել հայտնի կանայք Վիկտորիա Բեքհեմը եւ Քեյտ Միդլտոնը չեն հայտնվել առաջին տեղերում: Նորաձեւության փորձագետները առավել բարձր գնահատեցին Քրիստեն Ստյուարտի հագնվելու ճաշակը:

«Նրա էվոլյուցիան տարօրինակ դեռահասից մինչեւ ոճի թագուհի դարձնում է "Մթնշաղի" աստղին նորաձեւության պատկերակ, որին կարող է նմանվել ցանկացած աղջիկ » , - գրում է ամսագիրը:

Երկրորդ տեղում Էմմա Վաթսոնն է, եւ միայն երրորդ եւ չորրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Դեվիդ Բեքհեմի կինը եւ Քեմբրիջի դքսուհին:

Ցուցակի հաջորդ տեղերում են Բլեյկ Լայվլին, Շերիլ Կոուլը, Օլիվիյա Պալերմոն, Ռիհաննան, եւ մյուսները: Իսկ տղամարդկանց առաջատարը` անակնկալ. - Ռոբերտ Պատինսոնն է /Robert Pattinson/:
Առաջին հնգյակում են նաեւ Էդ Վեստվիկը, Գարի Բարլոուն, Ջոնի Դեփը, եւ Ռայան Հոսլինգը:


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment