26 June 2012

Գինին 50 անց մարդկանց կյանքի որակը բարձրացնում է:

Հունիս 25, 2012

Ամեն օր երկու գավաթ գինի խմելով, կարելի է արժանավայել կյանքի որակ ապահովել, պնդում են Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի աշխատակիցները: Ինչպես հաղորդում է  The Telegraph -ը, գիտնականները շաբաթը 14 ըմպելիքների վերին սանդղակ սահմանեցին: Ընդ որում, կանանց խորհուրդ չի տրվում շաբաթվա ընթացքում ավելի քան երեք օր խմել, իսկ տղամարդկանց չորս:

Համապատասխան փորձ անցկացնելով, գիտնականները սահմանեցին. առողջապահական ինդեքսի ցուցանիշը, որ հաշվի է առնում հուզական, շարժողական եւ ճանաչողական ունակությունները:  Այն զգալիորեն ավելի բարձր է, նրանց մոտ, ովքեր չափավոր ծավալով են գինի խմում: Ընդհանուր առմամբ, այդ ազդեցությունը մոտ 50 տարի ստուգվել է 5404 կանադացիների վրա:

Հետագա դիտարկումը ցույց տվեց, որ մարդիկ, ովքեր թողել են խմելը, սկսել են ավելի վատ զգալ իրենց: Մյուսները կարող են պարծենալ լավ ինքնազգացողությամբ: Սակայն պարզ չէ, թե արդյոք որոշ դեպքերում նվազեցնելով օգտագործվող ալկոհոլի ծավալներն է դրական ազդեցություն տալիս թե ինքնստինքյան չափավոր գործածումը: Գումարած, հաշվի չի առնվում այն պատճառները, ըստ որի մարդիկ դադարեցրել են խմելը, կամ սկսել են ավելի պակաս խմել:
Post a Comment