11 June 2012

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են հավերժ երիտասարդության գաղտնիքը

06/10/12
Ճապոնիայում, Օսակայի, Չիբայի եւ Հոկայդոյի համալսարանների գիտնականների համատեղ թիմը ծերացման մեխանիզմի վերահսկողության զգալի առաջընթաց են գրանցել:

«Մենք դեռեւս հեռու ենք մեր արդյունքների գործնական կիրառումից, բայց դրանք մեկ քայլ են ետ ծերացումը կանգնեցնելու մարդկության վաղեմի երազանքը իրականություն դարձնելուց», - ասում է խմբի ղեկավար, պրոֆեսոր Իսեյ Կոմուրոն:

Մասնագետները հայտնաբերել են, որ մարդու մարմնի սպիտակուցներից մեկը անմիջականորեն ազդում է ծերացման գործընթացի վրա եւ այդ սպիտակուցի անունը S1q է: 2,5 տարեկան մկների մոտ այդսպիտակուցի մակարդակը հինգ անգամ ավելի մեծ է, քան երկու ամսական մկների մոտ: Մինչեւ հիմա պարզված չեն դրա քանակական մեծացման պատճառները: Սակայն հետազոտողները պնդում են, որ այս սպիտակուցը, հավանաբար, պատասխանատու է մարդու բջիջների ծերացման գործընթացում, - գրում է "Rush Hour" -ը:

Բայց այս հայտնագործությունը ունի հակառակ կողմ, նշում են փորձագետները: Երբ C1q սպիտակուցը «քնեցնում» են եւ ծերացման գործընթացը կանգ է առնում, այն կարող է լրջորեն խաթարել իմունային համակարգը: Մինչեւ հիմա գիտնականներին չի հաջողվում այնպես ազդել սպիտակուցի վրա, որպեսզի պահպանել եւ երիտասարդությունը, եւ մարմնի բնական պաշտպանունակությունը:


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment