13 June 2012

Թուրքիայում Մադոննան մերկացրել է կուրծքը (Վիդեո)

Ստամբուլի Turk Telecom Arena -ում տեղի ունեցած համերգին, Human Nature երգի ժամանակ Մադոննան  55 հազար հանդիսատեսի առջեւ բեմ է ելել գծավոր տաբատով եւ բավական անկեղծ կրծկալով, հիթի կատարման շրջանակներում երգչուհին անսպասելիորեն քաշել է կրծկալի թելից եւ բոլորին ցուցադրել է իր մերկացրած կուրծքը, գրում է The Daily Mail -ը:

Այդ սկանդալային արարքը լրիվ հակառակ ազդեցություն է թողել երկրպագուների շրջանում:  "Ինչու՞ է Մադոննա մինչեւ այժմ մերկացնում կուրծքը, ինչու ես պետք է նայեմ իմ տատիկի  տարիքի կնոջ կրծքին, մեկնաբանել է թուրքերից մեկը: Համերգին ներկա է գտնվել Մադոննայի սիրեցյալ Բրահիմ Զաբատը, ինչպես նաեւ երկու երեխաները, եւ մոտ երկու հարյուր մարդ Մադոննային մոտ մարդկանց շրջապատից:



Post a Comment