26 June 2012

ԱՄՆ ոստիկանությունը մեկ ժամից ավելի հետապնդել է մի հայ թմրամոլի(Վիդեո)

ԱՄՆ -ում տեղի ոստիկանությունը ավելի քան 160 կմ/ժամ արագությամբ եւ ավելի քան մեկ ժամ հետապնդել է 29 -ամյա Վարդան Ասլանյանին: Փախչելով ոստիկաններից նա "հաջողացրել է" մի "Մերսեդես" ճանապարհից դուրս շպրտել, որում եղել է մի կին իր երեք տարեկան երեխայի հետ, բարեբախտաբար նրանց մոտ թեթեւ քերծվածքով է ավարտել:


Վարդանը կասկածվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ, ինչպես նաեւ փախուստի դիմելու, վրաերթի, հերոին պահելու, ավտոմեքենան չգործող լիցենզիայով վարելու մեջ, նշում է The Burbank Leader:


Լրագրողի հարցին պատասխանել է որ ինքը Հոլիվուդ, Կալիֆոռնիա, Երեւանից է: Իսկ ոստիկաններից փախել է, որովհետեւ մի քիչ թույլ է զգացել, ցանկացել է որ լավ լինի: ("Because I got swag. I wanted to make it look good")

Այն հարցին թե օգտագործել է ալկոհոլ կամ թմրադեղ Ասլանյանը պատասխանել է "Ոչ սըր", սակայն երկրորդ անգամ կրկնվող նույն հարցին փիլիսոփայորեն է պատասխանել "Ի՞նչ է թմրադեղը":
Վիդեո, sky 9 Los Angeles
Նշվում է որ տվյալ պահին Ասլանյանը $105 հազար գրավի դիմաց բաց է թողնվել:
Post a Comment