23 June 2012

"Դավայ դա սվիդանիյա" հիթի հեղինակին Բաքվում ձերբակալել են:

"Давай, до свидания!", հիթի հեղինակին ձերբակալել են հերոին պահելու մեղադրանքով:
Ինչպես հայտնում է BBC -ն, լրագրող եւ իրավապաշտպան Գիլալ Մամեդովը, որը հայտնի է համացանցում հիթ համարվող "Դավայ դա սվիդանիյա" հարսանիքի ժամանակ նկարված այս տեսանյութի հեղինակ, ձերբակալվել է Բաքվում:
Նրան անօրինական թմրանյութ պահելու մեղադրանք է ներկայացվել, նրա գրպանում 5 գրամ հերոին է հայտնաբերվել: Մամեդովի հարազատները պնդում են որ հերոինը քննիչներն են գցել նրա գրպանը:
Մամեդովը Tolishi Sado ("Թալիշի Ձայն") թալիշերեն լեզվով լույս տեսնող թերթի խմբագիրն է եւ համանուն կայքի հիմնադիրը: Այդ թերթի նախորդ խմբագիրը նույնպես ձերբակալվել էր, Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով եւ 10 տարի ազատազրկման դատապարտվել, որից հետո բանտում զոհվել էր:
Նաեւ Արա դավայ Վասյա քուլյայ դա սվիդանիյա
Post a Comment