27 June 2012

Գիտնականները ստեղծել են մինի մատրիցաով գիգապիքսելային տեսախցիկ

Դյուկ համալսարանի հետազոտողները ստեղծել են Aware-2 ֆոտոխցիկ, որը կարող է մեծ մանրամասնությամբ պատկերներ լուսանկարել: Հետաքրքիր է, որ տեսախցիկի մատրիցան ընդամենը 16x16 մմ է:
Aware-2 Ստեղծելու համար, գիտնականները վերցրեցին հարյուր 14 մեգապիքսելային սենսորներով տեսախցիկներ եւ դրանք տեղադրեցին հատուկ սֆերայի մակերեւույթին: Յուրաքանչյուր տեսախցիկ առանձին է նկարում, ապա սարքին միացված համակարգիչը, միացնում է նկարները ստեղծելով միասնական պատկեր: Գործընթացը տեւում է մոտ 18 վայրկյան: Խցիկի չափը, չնայած մատրիցայի փոքր չափին, բավականին մեծ է: Դա մոտ երկու միկրոալիքային վառարանի չափ է, սարքը կշռում է մոտ 45 կգ:

Ներկայումս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պաշտպանության Նախարարությունը, որն արդեն նախագծում ներդրել է $ 25 մլն.: Հետազոտողների թիմը ասում է, որ Aware-2 800 մետրից կատարված լուսանկարներում, հեշտությամբ կարելի է տեսնել ճանապարհային նշաններ: Սարքի հիմնական խնդիրը դրա չափերն են, գիտնականները հայտարարել են, որ գրպանային չափի դարձնելու համար իրենցից մի քանի տարի կպահանջվի:

Գոյություն ունեն Aware-2 եւ այլ սահմանափակումներ. Այն կարող է միայն սեւ ու սպիտակ լուսանկարներ կատարել: Սակայն գիտնականներն ավելի ուշ բայց այս տարվա ընթացքում նախատեսում են ստեղծել 10-գիգապիքսելային սարքի գունավոր նկարներ անող տարբերակը: Դրանից հետո, նրանք ցանկանում են մշակել 50-Գիգապիքսելային խցիկ:
Post a Comment