09 November 2012

«13մլն դոլարը տակով են արել»

Մետրոպոլիտենը հետեւողականորեն սպանվել է: Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պատգամավորը հիշեցրեց՝ ազգային հարստություն հանդիսացող ռազմավարական այս օբյեկտը շահույթ չի ստանում:

Այսօր քննարկվում էր Եվրոպական ներդրումային եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկերի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ»-ի ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը: Իր խմբակցության անունից ՀԱԿ պատգամավորը հայտնեց, որ իրենք դեմ են, որ վարկային համաձայնագիրը մտնի ԱԺ օրակարգ. «Բոլորս իմացել ենք՝ ատկատներ կան, այդ 13 մլն դոլարը տվյալ դեպքում բառիս բուն եւ փոխաբերական իմաստով տակով են արել» ։

ՀԱԿ-ից բացի համաձայնագրին դեմ արտահայտվեց նաեւ ԲՀԿ-ն: 2 խմբակցությունների պատգամավորներն գտնում են, որ վարկային բեռը այլեւս չպետք է ավելացվի՝ հիշեցնելով, որ 2013թ. պետական բյուջեով պետական պարտքի սպասարկման համար նախատեսվել է 380 մլն դոլար:
Ա1+
Post a Comment