16 November 2012

Աստղագետները Երկրի մոտ խորհրդավոր թափառող-մոլորակ են գտել /տեսանյութ

16/11/12

Գիտնականները առաջին անգամ հաստատեցին թափառող մոլորակի (անգլ. rogue planet -որոնք կորցրել են իրենց լուսատուի հետ կապը եւ թափառում են տիեզերքում) առկայությունը:

Համաձայն դիտարկումների, թափառող մոլորակը 4–7 անգամ մեծ է Յուպիտերի զանգվածից եւ այս պահին Արեգակնային համակարգից 100 լուսատարի հեռավորության վրա է գտնվում:

Օբյեկտը CFBDSIR2149 անունն է ստացել, հայտնաբերվել է Ֆրանսիայի աստղաֆիզիկայի եւ մոլորակային գիտության Գրենոբլի ինստիտուտի աստղագետների կողմից, Կանադայում, Ֆրանսիայում եւ Հավայան կղզիների աստղադիտակների օգնությամբ, օբյեկտի հատկությունները ճշտելու համար օգտվել են Չիլիում գտնվող VLA ռադիո աստղադիտակից:

Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:
Post a Comment