09 November 2012

Երկրագունդը չի կարող Արեւմտյան ապրելակերպով հինգ հարյուր միլիոնից ավելի մարդ պահել:

NASA-ի նախկին աշխատակից. Երկրագունդը չի կարող Արեւմտյան ապրելակերպով հինգ հարյուր միլիոնից ավելի մարդ պահել:

NASA նախկին եղանակագետ Դիվեյն Սեսիլը /DeWayne Cecil /, վերջերս մասնակցելով Sharon Kleyne ռադիոհհաղորդմանը, ասել է, որ Երկրագունդը չի կարող հինգ հարյուր միլիոնից ավելի մարդ պահել, որոնք սովոր են "Արեւմտյան ապրելակերպին": Նա նաեւ ընդգծել է, որ բնակչության աճը եւ քաղցրահամ ջրի ծավալների վերահսկումը «մեծագույն գլոբալ անհրաժեշտություն են»:

Դոկտոր Սեսիլը, նախկինում աշխատելով հետազոտող, ինչպես NASA, այնպես նաեւ Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչությունում, այժմ աշխատում է Էշվիլ քաղաքի, Հյուսիսային Կարոլինա նահանգ, կլիմայի ազգային կենտրոնում:

Դոկտոր Սեսիլը, մասնագետ - կլիմատոլոգ, թեեւ ընդունում է, որ մարդու ազդեցությունը կլիմայի վրա դեռ չի ապացուցվել, իր մտահոգությունն է արտահայտում, որ «Երկիրը կարող է լիովին բավարարել միայն կես միլիարդ բնակիչների կարիքները, որոնք ապրում են « Արեւմտյան սպառման ծավալներով » :

Նա հաղորդման Ռադիո վարողին ասաց.

«Մենք կարող ենք բավականին ճշգրիտ կանխատեսել եղանակը տասը օր առաջ, կանխատեսումները երկուսից քսան տարվա համար շատ ավելի պակաս ճշգրիտ կլինեն: Եղանակի եւ կլիմայի փոփոխությունների կանխատեսումը խիստ կարեւոր է գյուղատնտեսության, բնակչության աճի եւ միգրացիայի, առողջապահության եւ կյանքի որակի համար »:

Նաեւ Դոկտոր Սեսիլը կանգ առավ անցյալում Մարսի կլիմայի փոփոխությանը: Նրա խոսքերով, Curiosity մարսագնացի հայտնաբերած բազալտե քարերը "ջրի բարձր պարունակության են, որը վկայում է, որ նախկինում այդ քարերը օվկիանոսի հատակի մասն էին: Մարսի վրա հայտնաբերվել են ջրի էրոզիայի եւ բեւեռային սառույցի ապացույցներ, որ եղել են անցյալում »:

Վերոհիշյալ կլիմայի փոփոխությունները չեն առնչվում մարդկային գործունեության հետ, բացառությամբ, եթե դա այլմոլորակայինների գործունեություն է: Ինչեւէ, կարմիր մոլորակի վրա չկան ածխածնի երկօքսիդը մթնոլորտ մեջ նետող գործարաններ:

NASA մեկ այլ նախկին աշխատակից Ջեյմս Լավլոկը միացավ «էկոնացիստներին»  Պոլ Էլրիխին եւ Հանսենին, բնակչության նվազեցման կոչ անելով հանուն Երկրի:

Նրանք գրում են: «Երկրի բնակչության խնդիրը անհապաղ պետք է լուծվի, մենք պետք է բարձրացնենք կրթության մակարդակը եւ կանանց իրավունքները ու հնարավորությունները, այդ թվում զբաղվածության առումով, գույքի սեփականության եւ ժառանգման, իրավական դաշտում, ուշադրություն դարձնել երեխաների եւ ծերերի առողջությանը: Ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդները պետք է հասանելի լինեն բոլորի համար »:

Հենվելով այն փաստին, որ « ծննդյան վերահսկողության ֆինանսավորումը 1995 եւ 2008 թվականների միջեւ նվազել են 30 տոկոսով, որը տեղի ունեցավ կրոնական կազմակերպությունների կողմից օրենսդրական ճնշման պատճառով», - հեղինակները ասում են, որ «Կրթությունը եւ պլանավորումը կարեւոր են մոլորակի բնակչության հաստատուն քանակական ձեւավորման ու կյանքի ապրելակերպի համար »:

Ուղերձի վերջում ասվում է. «Բացարձակապես աննախադեպ արտակարգ դրության պատճառով հասարակությունը չունի այլ ընտրություն, քան կտրուկ գործողություններ ձեռնարկելը քաղաքակրթության փլուզումը կանխելու համար: Կամ մենք կփոխենք մարտավարությունը եւ կկառուցենք բոլորովին նոր տեսակի համաշխարհային հանրություն, կամ փոփոխությունները կսկսեն անվերահսկելի ընթացք ունենալ»:

Աղբյուր http://explosivereports.com/2012/10/26/former-nasa-scientist-says-western-lifestyle-allows-for-global-population-of-500-million-max/
Նյութը պատրաստվել է http://lurerarm.blogspot.com/  : Գրառումները ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` ակտիվ հղումը բլոգին պարտադիր է
Post a Comment