09 November 2012

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Կոնգրեսի ու ԲՀԿ-ի փողոց դուրս գալուց

Իշխանությունների համար ամենաանցանկալի զարգացումներին քիչ է մնացել.

 ilur.am -ը գրում է. -" Եթե իշխանությունների համար ամենաանցանկալի զարգացումները տեղի ունենան, այն զարգացումները, որոնք իշխանությունները տեսնում են իրենց ամենասարսափելի երազներում, ապա այդ պարագայում, որեւէ մեկի անունը որեւէ գործընթացի անվան հետ կապելը կամ չկապելը իշխանություններին այլեւս չի օգնի: Իսկ դրան քիչ է մնացել:"

 Իշխանական քարոզչամեքենայի վերջին երկու օրվա խուճապային քարոզչությունը վկայում է. այս պահին իշխանությունները ամենից շատ վախենում են այն բանից, որ Կոնգրեսն ու ԲՀԿ-ն կարող են միասին փողոցային պայքար սկսել: Խնդիրն, իհարկե այն չէ, թե արդյո՞ք այդ երկու քաղաքական ուժերը կարող են գալ նման պայմանավորվածության, այլ այն, որ իշխանությունները արդեն իսկ կանխատեսում են այդ սցենարը որպես հավանական, եւ արդեն իսկ վախենում են այդ սցենարից ու «էն գլխից» փորձում են քարոզչություն իրականացնել այդ սցենարի դեմ:

Իսկ քարոզչության, եւ հետեւաբար նաեւ իշխանությունների մտավախության հիմնական կետերն այսպիսին են.

1. Այո, ժամանակին Կոնգրեսը փողոցում դոմինանտ էր, բայց այժմ դա այդպես չէ, եւ եթե այդ սցենարն անգամ ստացվի, ապա միեւնույն է` Կոնգրեսը, իբր, չի կարողանալու վերականգնել իր ուժերը

2. Եթե դուրս գան փողոց, ապա ասելու փոխարեն, պետք է անցնեն գործողությունների, իսկ հաշվարկը, իբր այն կլինի, որ Սերժ Սարգսյանը կգնա բախումների, ինչից կշահի երրորդ կողմը

3. Եւ վերջապես, ինչպես միշտ, ըստ հերթական վերլուծության, նպատակն այն է, որ փողոցում Կոնգրեսը, ԲՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը կգնան բախումների, եւ այստեղ, ինչպես միշտ լինում է իշխանական քարոզչամեքենայի բոլոր վերլուծություններում, «սիֆտակ կաստյում շլվարով» պետք է հայտնվի Ռոբերտ Քոչարյանը, ով պետք է օգտվի այդ իրողությունից եւ ներսից վերցնի իշխանությունը:
Ամբողջությամբ այստեղ


Post a Comment