17 April 2016

Ստատուս քվոյի պահպանմանը, ոչ թե Ադրբեջանն ու Ռուսաստանն են դեմ, այլ Հայաստանը

4 օրյա պատերազմի, մեծաթիվ զոհերի, հաշմանդամ դարձած երիտասարդների գնով հաղթանակի արդյունքը վերածվում է պարտության: Սերժի հանձնարարականը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության մասին պայմանագիր կնքելու, ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու, Ղարաբաղը բանակցային կողմի խոսք չկա, ինչպես հրադադարի նախորդող օրերին էր ասվում, քանի որ պարզվում է հիմա Ալիեւն է պայմաններ թելադրում, որովհետեւ մենք միաժամանակ մեղադրում ենք բոլորին, բայց վստահում միայն Ռուսաստանի միջնորդությանը: Չի խոսվում այլեւս ադրբեջանական հարձակումների դեպքում պատժիչ գործողություններ իրականացնելու մասին, շոշափվում են ինչ որ  կազանյան ծրագիր, ըստ որի Ադրբեջանը համաձայնվում է, որ ղարաբաղցիները ինքնորոշվելու իրավունք ունեն եւ դրա դիմաց տարածքներ են հանձնվում Ադրբեջանին: Որ մեր զորքերը հանելուց հետո ղարաբաղցիների կոտորած չի իրականացվի՝ երաշխիքը ռուս ՛՛խաղաղապահներն՛՛ են լինելու, թե դա ինչ է նշանակում ամբողջ աշխարհը գիտի, խոսքը ստրատեգիական նշանակության տարածքների հանձնելու  մասին է, հետեւաբար լայնածավալ նոր պատերազմի ռեալ վտանգ:
Բայց Ռուս ՛՛խաղաղապահներին՛՛ տեղակայմանը նախկինում դեմ են արտահայտվել ԱՄՆ-ը, Իրանը, Հայաստանը, եւ եթե որեւէ պայմանավորվածություն չկա խոշոր երկրների հետ, ինձ թվում է չկա, ռուս խաղաղապահների տեղակայման ՝  ՛՛լավրովի ծրագիրը՛՛ չի հաջողվի:
Մյուս կողմից, փաստորեն ԱՄՆ առաջարկած հրադարի պահպանման մեխանիզմների կիրառմամբ  ստատուս քվոյի պահպանմանը, որին բնականաբար կողմ էր Հայաստանը, այժմ ոչ թե Ադրբեջանն ու Ռուսաստանն են դեմ լինում, այլ Հայաստանը, Հայաստանը խանգարում է Արցախի միջազգային ճանաչմանը: Սա կգբ-ի հայաստանյան գործակալական ցանցի ոչ մի բանի առաջ կանգ չառնող ազգադավ  հակահայ բնույթի մասին է խոսում, պետք է դրանց հետ վարվել այնպես ինչպես թշնամու հետ,   դրանց պապաներն էին որ 1918-20թ. ռուսներին ու թրքերին ծախեցին Հայաստանի մարզերը:
Post a Comment