23 April 2016

Երեկվա ոստիկանական բռնությունները կազմակերպել էին ռուսական գործակալները

Ոստիկանական վերնախավը պետք է անհապաղ փոխվի, լավ կլինի փախնեն քանի դեռ կարող են, դրանք այնքան բութ են, որ չեն հասկացել ինչ է շուտով իրենց սպասվելու Ռուսաստանի հեռացումից հետո, եւ այնքան բութ են որ չեն կարող հասկանալ, որ Ռուսաստանի հեռացումը անխուսափելի է: Երեկվա մոտ 5000 ոստիկանների մասնակցությամբ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառումը եւ բռնությունները, Լավրովի այցի կապակցությամբ էր կազմակերպվել, եւ դա արվել է այցի՝ ռուս-ադրբեջանական հակահայկական արդյունք ապահովելու համար: Բռնությունների որոշումը տեղի  ունեցավ Լավրովի հետ Սերժի՝ Հայաստանի համար սենսացիոն ինքնիշխան հայտարարություններից մի 3 ժամ հետո, իսկ ոստիկանների այս բռնությունները պետության ու այդ ինքնիշխանության դեմ էին: Նման հակահայ գործողությունները ռուսական գործակալների, ոստիկանական ուժերի կողմից պարբերաբար տեղի են ունեցել, ընտրություններին Հայրիկյանի վրա կրակեցին նույն նպատակով, պերմյակովի ապօրինի հանձնումը ոստիկանության կողմից, եւ նրա նկատմամբ արդարադատության իրականացման համար, բողոքող երիտասարդների հետապնդումը, ընդհանրապես ոստիկանությունը հատկապես անասնական գործողությունների է անում ռուսական դեսպանատան մոտ կամ պուտինի դեմ ակցիաների ժամանակ: Ապրիլյան բացահայտ թշնամական ու ցինիկ գործողություններից հետո անգամ,  երեկ Շահեն Հարությունյանը ոստիկանության ընդունարանում ռուսական դրոշ է տեսել, եւ պատռել:
Որ Սերժը չի վերահսկում ու ասածը ներդաշնակ չէր գործադիրի հետ, երեւաց Նալբանդյանի Լավրովի հետ տարածքների զիջման մասին ՝ Ռուսաստանի հակահայկական գիծը առաջ տանող եւ ադրբեջանական հարձակումը դրանով խրախուսող ասուլիսից, մինչդեռ ադրբեջանական այս լայնածավալ հարձակումը պետք է օգտագործվի, ոչ մի թիզ հող թեզի հաջողության համար:
https://web.facebook.com/kochinyan/posts/1161115467255730?notif_t=like&notif_id=1461426767363518
Post a Comment