08 April 2016

Եթե դա գոնե հիմա չարվի շատ վատ բաներ են սպասվում:

Սերժ Սարգսյանը Գերմանիայում պարտավոր էր հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրների ներգրավվածության անհետաձգելի հրամայականության մասին, եւ հայտարարեր Ադրբեջան-Ռուսաստան- Հայաստան ձեւաչափով բանակցությունների դադարեցման մասին: Նման ձեւաչափ մեր ցանկացած հաղթանակ՝ պարտության վերածել է նշանակում: Եթե դա գոնե հիմա չարվի կարծում եմ շատ վատ բաներ են սպասվում:  Մեր անվտանգության համակարգը պետք փոխվի, ակնհայտ է որ սա վաղ թե ուշ կործանման է հասցնելու:
Պետք է միանշանակ հրաժարվել անվտանգության պայմանագրից, ըստ որի Հայաստանը չի կարող երրորդ երկրների հետ ռազմական համագործակցություն ունենալ, պաշտպանական հրթիռներ տեղադրել:
Հաղթանակ նվաճած մեր զինվորների արյունը հիմա վաճառվում է, բանակի ձեռքերը կապվել են փախչող թշնամուն հետապնդելու ժամանակ, ու ամեն օր զինվորներ են սպանում, սպառնալով ավելի շատ սպանել եթե չհամաձայնվենք ռուս-ադրբեջանական պահանջներին: Ինքներս մեզ նման կարգավիճակում դրած բողոքում ենք միջազգային հանրությունից, երբ համաձայնվել ենք փոխել Մինսկի խմբի բանակցելու ձեւաչափը ու փաստացի նրանց ասում ենք մենք Ռուսաստանին ենք վստահում:
Այսօր արդեն շփման գծի հարավային ուղղությամբ աշխատում են Մոսկվայից եկած «ռազմական փորձագետներ», որոնք իբր եկել են ուսումնասիրելու, թե Ադրբեջանն ինչ սպառազինություն է կիրառել: Հետաքրքիր է, թե Պաշտպանության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն ինչ իրավունքով են ճակատային գիծ թողնում մի երկրի «փորձագետների», որը զինում է մեր հակառակորդին, եւ հայտարարում ադրբեջանական բանակի համար կադրեր պատրաստելու մասին: Ակնհայտ է, որ նրանք Ռուսաստանի ՖՍԲ-ի գործակալներ են, եւ նրանց թվում կան մարդիկ, որոնք ավելի վաղ էլ էին եղել Ղարաբաղում, գրում է անկախ թերթերից մեկը:
, որի համաձայն, Հայաստանն իրավունք չունի իր տարածքում «երրորդ երկրների» ռազմական ենթակառուցվածքներ տեղակայե
Post a Comment