01 May 2016

Ով չգիտի, որ Հերմինե Նաղդալյանը չի կարող սեփական կարծիք արտահայտել

Եւ ոչ միայն նա, դա պայմանավորված է ռուսական օկուպացմամբ, այդ պատճառով սա սխալ է  դիտարկել սեփական ազատ կարծիքը հայտնելու տեսանկյունից:
Կասկած չկա ոչ մեկի մոտ կարծում եմ, որ Հերմինե Նաղդալյանը ադրբեջանամետ պրոպագանդիստական հայտարա րությամբ Հայաստանում Մոսկվայի շահն է սպասարկում, որը Մոսկվայի կողմից արդեն անթաքույց հակահայկական է, եւ իսկ այդ երկրի գործողությունները համար մեկ թշնամի երկրի գործողություններ են: Եւ Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները այսքանից հետո ցույց են տալիս, որ շարունակում են Մոսկվայի շահը սպասարկել: Հերմինե Նաղդալյանի անարձագանք  հայտարարությունը՝ Արցախի անվտանգության գոտին կազմող տարածքներն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարող հակադրվել ռուսական հակահայ քաղաքականությանը եւ լիովին սպառել են իրենց: Այս հայտարարության գլխավոր նպատակն է հերթական անգամ  ցույց տալ Արեւմուտքին, որ ոչ մեկ չի կարող Հայաստանում պատասխանատվության ենթարկել մեկին, ով Մոսկվայի շահն է սպասարկում, ավելին՝ կարող են լեգետիմացնել այդ շահը, եւ երկրորդ գլխավոր նպատակը Մոսկվային ամոթով չթողնել Բաքվի մոտ, քանի որ այս լայնածավալ հարձակման երաշխավորը Ռուսաստանն էր հանդիսանում, բայց լիարժեք չստացվեց իրականացնել ռուս-ադրբեջանական ծրագիրը: Սա պետք է, որ խրախուսվի հաջորդ անպատիժ հարձակումները, բայց վստահ եմ Հայաստանի ազատագրման հաղթանակը մոտ է:
Այդ առումով հատկանշական էր, որ բոլոր տեսակի մանր ու մեծ ու տարբեր մասնագիտության գործակալներ ուզում են ցույց տալ նաեւ, որ հարձակման հետեւում բացառապես Թուրքիան է կանգնած, չնայած անգամ չհետաքրքրվողներին քաջ հայտնի է ով է զինում Ադրբեջձանին, եւ որ երկիրն է բացահայտ հիբրիդային պատերազմ վարում  Հայաստանի դեմ կոլաբորացիոնիստների բուծման միջոցով, արդյունքում, թուրքական ապրանքների նկատմամբ ներկա սանկցիաների գործընթաց, հօգուտ ռուսական ավելի թանկ ապրանքների, առանց դա էլ բլոկադայի մեջ գտնվող ու 1 միլիոն աղքատ ունեցող երկրում:
ֆբ 1-05-16
Post a Comment