17 May 2016

Վիեննայի հանդիպման ամենակարեւոր արդյունքը

Հայկական գործակալները չնայած ռուս-թրքական շահերից բխող ամեն ինչ արեցին, մսխելու բանակի ձեռք բերած բանակցային ռեսուրսը,
Վիեննայի հանդիպման արդյունքները կարելի է ամբողջովին հայաստանանպաստ համարել: Դա բացառապես մեր բանակի եւ հասարակ զինվորների հերոսության շնորհիվ է, մեր զինվորները  փաստորեն թույլ չեն տվել Ռուսաստանին ռազմական ճանապարհով ուժեղացնել իր դիրքերը Կովկասում եւ այդ հաղթանակը Արեւմուտքը փորձ արեց ամրագրել Վիեննայում: Իհարկե լավ կլիներ եթե հայտարարության մեջ լիներ մինչ ապրիլմեկյան դիրքերի զորքերի հետ քաշման մասին արտահայտություն, բայց դա կարող է Ղարաբաղը նախաձեռնել, որը նաեւ փաստացի ԼՂՀ-ն նորից կդարձներ բանակցային կողմ, բայց ՛՛եթե՛՛ , եթե գործակալական ցանցի ֆակտորը չլիներ: Դատելով արդյունքներից, բուն հանդիպումից, կարելի է եզրակացնել, որ Ճնշումը աննախադեպ է եղել Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա: Ի տարբերություն Սերժի 3 նախապայմանների, որ կարելի է ամբողջովին ընդունված համարել, (հասցեական հայտարարության մասին պայմանը, ինչ որ տեղ կապված է հրադադարի մեխանիզմների ներդրման հետ) Ալիեւի ոչ մի նախապայման հաշվի չի առնվել, նա առաջ էր քաշել էր նոր զինադադարի մասին նախապայման,  ավելին՝ Ադրբեջանի մինչ պատերազմյան ու հետ պատերազմյան դեմ լինելը նույն հրադադարի մեխանիզմների կիրառմանը, մինչդեռ Ադրբեջանի իրական դաշնակից Ռուսաստանը նույնպես դեմ էր դրան, քանի որ դրանով զրկվում է իր շահերից բխող լարվածության մեծացման լծակներից, ՛՛Լավրովի պլանը՛՛ ՝ ըստ որի 5 շրջան պետք է հանձնվի Ադրբեջանին չի անցնում, ադրբեջանական կողմը ընդհանրապես մտածելու բան ունի մյուս հարձակումից առաջ ռուսական երաշխիքի վրա հենվելու առումով, այդ պատճառով հրադադարի խախտման հետաքննող մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին ընդգծումը՝ Վիեննայի ամենակարեւոր արդյունքն է:
Սակայն տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, ամեն ինչ այդքան պարզ չի ընթանա ըստ երեւույթին, պարզ չի որ երկիրն է պատասխանատու հետաքննող մեխանիզմների իրացումը ապահովելու առումով եւ ինչպես է դա անելու,  քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սովորաբար խոչընդոտում են կամ խախտում են պայմանավորվածությունները, եւ մեծ լծակներ ունեն Հայաստանում:

https://web.facebook.com/kochinyan/posts/1176437455723531
Post a Comment