03 May 2016

Ռուսաստանի իշխանության հակահայ քաղաքականությունը դարձել է Հայաստանի իշխանության գործունեության օրակարգ

Հայտարարություն
Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը թևակոխել է ավելի վտանգավոր, խիստ կասկածելի փուլ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանի հայտարարությունը՝ Արցախի անվտանգության գոտին կազմող տարածքներն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ  ոչ միայն չարժանացավ Հայաստանի քաղաքական ղեկավարության պարսավանքին, այլև գործընթացներ սկսեցին, որոնք հիմնավոր կասկածներ են առաջանում, որ Ռուսաստանի իշխանության այդ հակահայ քաղաքականությունը դարձել է Հայաստանի իշխանության գործունեության առաջնահերթ օրակարգ:
Վերջին պատերազմի ընթացքում ԼՂ Պաշտպանության Բանակի ցուցաբերած հերոսական կեցվածքը ստիպեց միջազգային հանրությանը փոխել իր վերաբերմունքը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում: ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Եվրամիության պատգամավորներ հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նմանատիպ հայտարարություններ են արվում այլ միջազգային հեղինակավոր կենտրոնների կողմից, կոչեր են հնչում պատժել Ադրբեջանի Հանրապետությանը՝ որպես ագրեսոր: Եվ այս ֆոնին, երբ Ադրբեջանի դիվանագիտությունն աշխատում է ամբողջ թափով, բոլոր միջազգային ատյանները հեղեղելով Հայաստանի դեմ բողոքներով, Հայաստանի դիվանագիտությունը պահպանում է գերեզմանային լռություն, փորձելով որևէ կերպ չհակասել իր իրական ղեկավարության՝ Ռուսաստանի քաղաքականությանը ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանի Հանրապետությանը տալու և բուն Արցախ ռուսական այսպես կոչված խաղաղապահներ բերելու իրական նպատակին:
Մեր երեխաների արյան գնով պահպանած սահմանների անվտանգությունն ապահովելու փոխարեն, Հայաստանի քաղաքական իշխանությունը հերոսաբար պայքարում է սեփական ժողովրդի արդար ցասման արտահայտման դեմ, ոստիկանական բազմաքանակ ուժերով դաժանաբար ճնշելով իրենց հակահայ քաղաքականության դեմ բողոքները: Այդ ոստիկանական ահռելի ոհմակի իրական տեղը Արցախի ու Հայաստանի սահմաններն են:
Պատերազմը չի ավարտվել, Ադրբեջանում ամբողջ թափով մոբիլիզացիա է գնում, առջևում մեզ դեռ բարդ ժամանակներ են սպասվում:
Հայաստանի ղեկավարության ցուցաբերած կեցվածքը բացահայտ դավաճանություն է Հայաստանի և Հայ ժողովրդի շահերի նկատմամբ և այդ հանցավոր խումբն օր առաջ պետք է հեռացվի իշխանությունից:
ԱՄՆ Հայդուկ կազմակերպություն
ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ  
Այսօր տարածված մեկ այլ հայտարարությունում նշված կազմակերպություններին միացած այլ կազմակերպություններ պահանջում են պատժել Հայաստանի վարչախմբին, պայմաններ ապահովել երկրում ազատ ընտրությունների համար եւ ընտրել նոր իշխանություն:
Post a Comment