08 May 2016

Գեորգիեւյան ժապավենը՝ Երրորդ Հռոմի խորհրդանիշ, ինչ արժի իմանալ երրորդ Հռոմի մասին

Քանի որ քննարկվող Գեորգիեւյան (Գվարդիական) Ժապավենը կայսրության խորհրդանիշ է, նախ փաստենք, որ կայսրությունը, իմպերիան ՝ դա սնոբիզմ է, ամբարտավանություն, մեծամտություն շրջապատողների նկատմամբ, ընդ որում ենթագիտակցական, մենտալային մակարդակում:
Այս խորհրդանիշը կիրառվում է XVIII դարից (1769), եւ դրա մասին ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան որ շատ մարդկանց թվում է, եւ նրանում թաքնված բավականին մեծ առեղծված կա, քան փաստը, թե ժապավենը խորհրդանշում է զինվորի արիություն, խիզախություն: Գեորգիեւյան Ժապավենը վիրավորանք, արհամարհանք եւ անարգանք է ցանկացած երկրի ինքնիշխանությանը,  ժողովրդին, քանի որ ժապավենը ներկա ռուսական բոլոսր ահաբեկչական շարժումների, Կրեմլի աճող կայսերական ամբիցիաների անփոփոխ ատրիբուտն ու խորհրդանիշն է մնում, որպես կայսրության տարածք համարվող երկրների եւ ժողովուրդների նկատմամբ ագրեսիայի քաղաքականության շարունակականություն: Ժապավենը կապ չունի ֆաշիզմի դեմ հաղթանակի հետ, կապ չունի Սուրբ Գեորգիի (Սուրբ Գեւորգ) խորհրդանշող գույների հետ եւ  կեղծիք է հանդիսանում,  չարիքի հաղթանակի սիմվոլիկա: Ժապավենը կրող այսպես կոչված հայրենասերները, Գեորգիեւյան ժապավենի այլ նշանակության մասին չգիտեն, նրանք ասում են որ սեւ եւ նարնջագույն (մինչեւ 1913 թ. դեղին) գույները  ՝ ծուխ եւ կրակի գույներ են համապատասխանաբար նշանակում, իսկ ժապավենի իմաստի մասին,  ասում են. ՛՛հիշում եմ եւ հպարտանում եմ՛՛:
Գեորգիեւյան ժապավենը խորհրդանշում է Կայսրություն՝ Երրորդ Հռոմ, որը երկար տարիներ է առանց բացառության բոլոր ռուսական կառավարիչների  ֆիքս գաղափար է հանդիսանում:
Պատմական փոքր ակնարկ.  
Մոսկվան ինչպես հայտնի է որպես երրորդ Հռոմ է համարվում XVI դարից: Բայց ավելի
ստույգ դա 1453 թվականն է, երբ թուրքերի կողմից վերցվեց Կոստանդնուպոլիսը: Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումը ըստ էության Նոր Հռոմի ռուս-թուրքական համատեղ գրավումն էր, այս առումով Ատաման Մուհամեդ II-ի գերիշխանությունը նրա հետ դաշնակցային Հորդայի ՝Մոսկովայի կողմից ընդունել է մինչեւ Մուհամեդ II-ի մահը՝ 1481թ (պետք է նշել, որ Ռուս- Ռուսիա - ռուսական
հողեր կապված բառակապակցությունները առաջին անգամ մտցվել եւ կիրառվել է XVIII դարից ՝ Պյոտր I կողմից, բառը հունական ծագումնաբանություն ունի, եւ ըստ պատմաբանների մտցվել է Մոսկովիայի թագավորությանը ՛՛հնություն՛՛ հաղորդելու, ձեռնտու էր նաեւ անծայրածիր տարածքների վրա տարբեր ժողովուրդների նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար, ռուս բառի մնացած մյուս ձեռնտու պատմական հիմնավորումները մտածել են ավելի ուշ):  Մուհամեդ II-ի մահից անմիջապես հետո Մոսկվան հայտարարվեց կայսրության մայրաքաղաք, այնտեղ գտնվող ինքնիշխան ցար Իվան III -ի կողմից  (Իվան III -ը՝ 1462-1505, հանդիսանում է իրեն հաջորդող Իվան IV-ի կամ Իվան Գրոզնու պապը) եւ բնականաբար Մոսկվան դարձավ Երրորդ Հռոմը, Մեծ ՛՛Մոնղոլական՛՛ Ատամանյան կայսրության մայրաքաղաքը (թուրքերի մոտ, օսմաններ, Օտոմոնյան,  ռուսների մոտ, ըստ XV-XVI  դարերի փաստաթղթերի՝  Ատամանյան, եւ ըստ իրենց Կազակ Ատամանները թուրքական սուլթանների նախահայրերն էին, այդ մասին գրում է XVII պատմաբան ՝Андрей Лызлов, "Скифской Истории" , միջնադարյան ՛՛Յենիչերի օրագիր՛՛ վկայությունում եւ կան այլ բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ռուս-թուրքական ընդհանուր ակունքների մասին): Պետք է նշել նաեւ, որ Մոսկովիան մինչեւ 1700 թ. շարունակել է վասալային կախման մեջ գտնվել  Ղրիմի Խանից եւ նրան հարկ է վճարել, իսկ XVI դարի սկզբից երբ Ղրիմը դարձավ Օսմանյան Խալիֆաթի վիլայեթը, Մոսկովիայի գերագույն կառավարիչը դարձյալ համարվում էր Ստամբուլի սուլթանը:

Մինչեւ Հոլանդիայի դրոշի գույները պետական դրոշ ընդօրինակելը, 1858 թ. Ալեքսանդր II կառավարման օրոք առաջին անգամ պաշտոնապես Ռուսաստանի կայսրության դրոշ է հռչակվում Բյուզանդիայի կայսրության դրոշի ՝սեւ-դեղին- արծաթագույն  գույներով դրոշը, հետաքրքիր հիմնավորումներով դրանք որպես՛՛մաքուր ռուսական՛՛ գույներ:
Սեւը որպես ռուսական երկգլխանի արծվի գույն, դեղինը - հոգեւոր (դուխովնոստ) խորհրդանիշ, սպիտակը-հավերժության:
Ինչպես նշեցի  Գեորգիեւյան ժապավենը կիրառվում էր դեռ 1769 , Եկատերինա II  կողմից
 
Բայց ռուսական եկեղեցին Սուրբ Գեորգիի ժապավեն ՝ սեւ -դեղին -սեւ -դեղին եւ սեւ ժապավենի հաջորդող գույների մեկ այլ բացատրություն է տալիս,  Գեորգին ՝ ով եղել է Հռոմեական Կայսրության բանակի զինվոր (ծնվ. եւ մահ. է մ.թ. 275-303), ծնվել է Պաղեստինում, մահապատժի է ենթարկվել այն բանի համար,  որ քրիստոնեա էր եւ ոչ մի կերպ չէր ցանկացել  եւ համաձայնվել հավատափոխ լինել, ընդ որում զինվորը բազմակի մահապատժի է ենթարկվել դրա համար, քանի որ երկու անգամ մահապատժից հետո հարություն է առել, եւ միայն երրորդ անգամ են գլխի ընկնում գլխատել, որից հետո արդեն հարություն չի առել: Ժապավենի գույները հենց այդ մասին էլ պատմում են, երկու անգամ հարություն ՝ երկու դեղին գույները  եւ երեք անգամ հերոսը մահացել է ՝ երեք սեւ գույները: Այս տարբերակը դուր է գալիս ռուսական եկեղեցուն, քանի որ համարվում է անխախտ հավատի եւ երդման խորհրդանիշ: Լեգենդի` մահվան այս տարբերակի մասին Արեւմուտքում գիտեն, բայց նրանք Սուրբ Գեորգիին բարձրացնում են ոչ թե հանուն հավատի սխրանքի համար, այլ բացառապես չարիքի՝ վիշապի նկատմամբ տարած հաղթանակի համար, IV -րդ դարում ինչպես հայտնի է I Հռոմեական Կայսրությունը փլուզվում է: Կոնստանտինը 305 թ. գալով իշխանության, հին հունական Բյուզանդիա քաղաքի տեղում կառուցում է նոր կայսրության ապագա մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը եւ 330թ.  այն անվանում է Երկրորդ Հռոմ: Հռոմեական երկրորդ կայսրությունը Ս. Գեորգին քրիստոնեական  հավատի խորհրդանիշը փաստացի դարձնում է հեթանոսների դեմ կրոնական պատերազմի խորհրդանիշ:
Եթե հարցնեք եւրոպացիներին, որն է հեթանոսության նկատմամբ Ս. Գեորգիի հաղթանակ խորհրդանշող գույները եւ խորհրդանիշը, միանգամից կպատասխանեն սպիտակն ու կարմիրն են, կարմիր խաչը, որն առկա է տարբեր քրիստոնեա երկրների պետական խորհրդանիշերում: Վրաստան պետությունը հենց Գեորգիի անունով է կոչվում, եւ Սուրբ Գեորգիի սպիտակ ու կարմիր ժապավենի գույները, կարմիր խաչը,  առկա են այդ երկրի դրոշի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի դրոշի, եւ ուրիշ երկրների դրոշների, պետական խորհրդանիշերի պատկերներում: Հենց կարմիր խաչն է սպիտակ ֆոնի վրա ՝ Սուրբ Գեորգիի խորհրդանիշը հետագայում հանդիսանում, ինչպես եւ խաչակրաց արշավանքների խորհրդանիշը
Armen Kochinyan 08.05.2016

Հղումը բլոգին պարտադիր է
Post a Comment