16 May 2016

Ինչու պետք չի բարձրացնել Արցախի դրոշը

Պետք չի Արցախի դրոշ նորից բարձրացնել, եվրոպացիների գլուխը ինչ որ բան մտցնելու համար, նախ անգամ ինքներս չենք ճանաչել Արցախը,   երկրորդ՝ հարց է ճիշտը Արցախը Հայաստանին միացնելն է թե անկախությունը ճանաչելը, նկատի ունեմ որպես Հայաստանի պատմական շրջան, Հայաստանի շրջան ճանաչելը, մանավանդ վերջի դեպքերից հետո, երրորդ՝ նման եղանակով ուզած արդյունքի հասնելու համար մեր անկախության հարցը պակաս կարեւոր չի:
Բերեմ մենակ Ուկրաինայի անկախության օրինակը:  Ուկրաինան Եվրատեսիլի ղեկավարության առջեւ պայման է դրել, որ եթե Եվրատեսիլում հաղթի Սերգեյ Լազարեւ անունով մարդ, ապա կհրաժարվի 2017 թ. Եվրատեսիլի մասնակցությունից: Եվրատեսիլի ղեկավարությունը չի արձասգանքում, չի ասում  ուլտիմատումների լեզվով չի կարելի խոսել, կամ որ Ջամիլայի երգը Ղրիմի թաթարների նկատմամբ՝ Ստալինի բռնությունների մասին,՝ ենթատեքստում Ղրիմի բռնակցում Ռուսաստանին, բացահայտ պրովոկացիոն է: Եվրատեսիլում իմ կարծիքով էլի տուժվում է Հայաստանը, քանի դեռ Հայաստանը դիտարկվում է Ռուսաստանի նման երկրի դաշնակից եւ ավտոմատ դեմոկրատական արժեքներին ոչ հավատարիմ երկիր: Ադրբեջանը այս դեպքում էլ օգտագործում է, ինչպես պարբերաբար մեր ԱԳՆ -ի, ԱԺ պատգամավորների եւ իշխանության տարբեր այլ ներկայացուցիչների հետ  չհայտարարված համագործակցությամբ,  միջազգային ատյաններում հակահայկական բանաձեւեր ընդունելու համար հաջողությամբ օգտագործում էր իզգոյ համարվող երկրի հետ մեր ստրատեգիական դաշնակից լինելու հանգամանքը:
14.05.16 https://web.facebook.com/kochinyan/posts/1174780992555844?pnref=story
Post a Comment