13 June 2016

Ինչպես սովորել հաղթահարել անվճռականությունը և կայացնել արագ ու ճիշտ որոշումներ

Ինչպես սովորել հաղթահարել անվճռականությունը և կայացնել արագ ու ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն:

Որոշում կայացնելուց առաջ.

1. Լայնացրեք ընտրության սահմանները:  Պետք չի նեղացնել հնարավոր տարբերակները «այո» թե «ոչ» հարցերով, անհրաժեշտ է ավելի լայն հայացքով նայել իրավիճակին:

2. Ձեզ հուզող հարցի վերաբերյալ հնարավորինս շատ տեղեկություն հավաքեք: Հավանական է որոշման կայացումը դրա հետ ինքնստինքյան կգա:

3.Մի կողմ թողեք էմոցիաները: Անհրաժեշտ է նախ հանգստանալ եւ մի կողմ թողնել ոչ պիտանի՝ բացասական էմոցիաները, որպեսզի ՛՛թարմ ուղեղով՛՛ դիտարկել կարեւոր հարցերը:
Եթե անգամ ժամանակ չկա, կարելի է հետեւյալ մեթոդները կիրառել.
Հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք այդ որոշումը նույն կլինի կես ժամ հետո, 1 ամիս, 1 տարի, 10 տարի հետո:  Պարզապես խորը շնչեք մի քանի անգամ, որից հետո դանդաղ արտաշնչեք մտքում հաշվելով մինչեւ տասը:
Պատկերացրեք տվյալ հարցի վերաբերյալ իդեալական որոշումը, մտածեք, որքանով է այն նպատակահարմար կոնկրետ ձեր դեպքում, եւ փորձեք ընտրել ՛՛ոսկյա՛՛, իրական, միջինը:

Կանոններ.

1. Եթե դուք որոշում եք ընդունում, նշանակում է դուք պատասխանատվությամբ եք մոտենում ձեր որոշման  իրագործմանը::

2. Որոշում չընդունելը նույնպես որոշում է, ընտրեք ՛՛այո՛՛ կամ ՛՛ոչ՛՛:
Բայց փորձի ձեռք բերման հետ ձեր որոշումները կդառնան ավելի ճիշտ և արդյունավետ:

3. Որոշում ընդունելուց հետո մի անհանգստացեք, թե այն ինչքանով ճիշտ դուրս կգա: Սովորեք ամեն ինչում տեսնել դրական պահերը:

Հարցեր.

Հարց 1. Ի՞նչ կընտրեի, եթե չլիներ վախը:

Թղթի վրա գրեք ձեր բոլոր վախերը և կասկածները, և ջանացեք վերլուծել դրանք: Երբեմն ձեզ ավելի շատ վախեցնող տարբերակն ամենաճիշտն է դուրս գալիս:

Հարց 2. Ի՞նչ կընտրեի, եթե չլինեին փողերը:

Փորձեք հաշվի չառնել հարցի նյութական կողմը: Փորձը ցույց է տալիս, որ եթե դուք ընտրում եք ճիշտ ճանապարհ, մտածածը իրագործելու համար փող միշտ կգտնվի:

Հարց 3. Ինչ կարող է պատահել ամենավատ դեպքում (և ամենալավ):

Երկու սյունակում գրեք ձեր որոշման բոլոր հետևանքները՝ լավ և վատ: Այդ ճանապարհով դուք կհասկանաք, թե ինչպես վարվեք:

Հարց 4. Ի՞նչ գիտեմ իմ փորձով:

Հիշեք, թե ունեցե՞լ եք կյանքում նման իրավիճակներ: Ի՞նչ եք արել այն ժամանակ: Ի՞նչ է ձեզ սովորեցրել ձեր փորձը:

Հարց 5. Դա տհա՞ճ անհրաժեշտություն է:

Հարցրեք ձեզ. «Իրո՞ք ես պետք է անեմ այն, ինչ ինձ տհաճ է: Կա՞ հնարավորություն դա չանելու»:


Հարց 6. Ի՞նչ է ասում իմ մարմինը:

Երբ դուք մտածում եք այդ խնդրի մասին, ֆիզիկապես ի՞նչ եք զգում: Հաճախ մարմինն ինքն է ճիշտ որոշում հուշում:

Հարց 7. Ինչպե՞ս կանդրադառնա դա ինձ վրա ապագայում:

Մտածեք. դուք ապագայում ձեզ կհարգե՞ք, եթե այդպես եք վարվում: Դա կունենա՞ ձեզ համար հաճելի կամ տհաճ հետևանքներ: 
Post a Comment